ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանի նախագահը հետ է կանչում դեսպաններին

Ադրբեջանի նախագահը հետ է կանչում դեսպաններին
28.11.2015 | 13:17

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրություններում Ադրբեջանի դեսպան Էլհան Ղահրամանովին, Արգենտինայում, Պարագվայում, Բոլիվիայում, Չիլիում և ՈՒրուգվայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ահմեդզադեին, Էստոնիայում դեսպան Թոֆիկ Զուլֆուղարովին, Թուրքմենստանում դեսպան Վահդաթ Սուլթանզադեին, Ղազախստանում դեսպան Զաքիր Հաշիմովին հետ կանչելու մասին:

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ