ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անկարայի նյարդայնությունը պայմանավորված է իսլամիստների բենզատարներին հարվածներով

Անկարայի նյարդայնությունը պայմանավորված է իսլամիստների բենզատարներին հարվածներով
28.11.2015 | 13:17

Անկարայում նյարդայնությունը սկսվել է, երբ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը սկսել են ռմբակոծել բենզատարները, որոնք հում նավթը տեղափոխում են ԻՊ-ի գրոհայինների կողմից վերահսկվող գործարաններ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում: «Հազիվ թե պարզ համընկնում լինի, որ այդ հարվածներից հետո մեր թուրք հարևանները սկսել են իրենց շատ ու շատ նյարդային պահել»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ «իրենց ընդհատակյա գործերը խնամքով թաքցնելու» Թուրքիայի իշխանությունների փորձերի վկայությունն է «թեկուզ այն, որ նրանք թուրք երկու լրագրողի էին ձերբակալել թուրքական տարածքից ԻՊ-ի գրոհայիններին զենքի անօրինական մատակարարման մասին ռեպորտաժ անելու համար»:
ՌԴ արտգործնախարարը ուշադրություն է հրավիրել, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան 2014-ի սեպտեմբերին Սիրիայում գործողություն է սկսել և հազիվ թե նկատած չլինի իսլամիստների նավթային ինդուստրիայի մասշտաբները, «բայց չգիտես ինչու, ձեռք չի տվել» նրանց:

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ