ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ղրիմում այրել են Էրդողանի խրտվիլակը

Ղրիմում այրել են Էրդողանի խրտվիլակը
28.11.2015 | 13:18

Սիմֆերոպոլում նախարարների խորհրդի շենքի առաջ այրել են խոտե խրտվիլակը, որին ամրացված է եղել Թուրքիայի նախագահի լուսանկարը: Հանրահավաքի մասնակիցները բողոքում էին թուրքական իշխանությունների դեմ: Նրանց ձեռքին մոմեր ու պլակատներ էին՝ «Հարված թիկունքին», «Թուրքիա, դու ԻՊ-ի հե՞տ ես»:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ