«Ադրբեջանը միշտ կարող է հույս դնել Բելառուսի վրա»՝ Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ընդունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, փոխանցում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը: «Մենք հիշում ենք, որ մեզ համար դժվար պահին դուք առանց երկմտելու աջակցել եք մեզ: Եվ մի օր կարելի է այդ ամենը պատմել բոլոր մանրամասներով, թե ինչպես է պետք հարցերը բարեկամաբար լուծել, այդ թվում՝ մեծ ֆինանսների հետ կապված»,- շարունակել է Բելառուսի ղեկավարն ու ամփոփել․ «Իմացեք, որ դուք այստեղ բարեկամներ ունեք»: