ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսական օդուժը հարվածել է սիրիացի թուրքմեններին

Ռուսական օդուժը հարվածել է սիրիացի թուրքմեններին
28.11.2015 | 19:43

Ռուսական օդուժը 17 օդային հարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմտյան տարածքներում բնակվող սիրիացի թուրքմեններին, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության տվյալները: Սիրիական Սալմա, Հմամ և Քեսլադշուկ քաղաքներում ոչնչացվել են բունկերներ, ռազմամթերքի պահեստներ, հրամանատարական կետեր: Այդ քաղաքներում հիմնականում էթնիկ թուրքմեններ են բնակվում:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ