Թուրքիան Ռուսաստանին աննախադեպ մարտահրավեր է նետել՝ խոցելով Սու-24 ռմբակոծիչը՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Նախագահը առավելագույնս մոբիլիզացվել է: Իրավիճակն աննախադեպ է: Մարտահրավերը, որը նետվել է Ռուսաստանին, աննախադեպ է: Հետևաբար մեր արձագանքը համապատասխանում է այդ սպառնալիքին»,- ասել է նա: Նա նշել է, որ ռուսական օդանավի վրա հարձակումը դավաճանություն էր և ոչ ոքի չի թույլատրվում նման կերպ վարվել: