Թբիլիսիում անհայտ անձինք կրակ են բացել «Եհովայի վկաներ» կազմակերպության գրասենյակի վրա: Կազմակերպության անդամները հայտնել են, որ հարձակում է եղել լույս երկուշաբթի գիշերը, և շենքի ճակատային մասին փամփուշտի հետքեր են մնացել: Հարձակումից ոչ ոք չի տուժել: Սա երկրորդ միջադեպն է` վերջին մի քանի օրում. նոյեմբերի 23-ին էլ գրասենյակի շենքի վրա 15 փամփուշտի հետք էր մնացել: Հարձակվողներին չէին հայտնաբերել: