Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Իրան կայցելի 2016-ի առաջին եռամսյակում՝ Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը։ Նա հավելել է, որ պատրաստվում է զբոսաշրջության ու նավարկության ոլորտներում համագործակցության համաձայնագիր, և Ցիպրասի առաջիկա այցի կապակցությամբ կազմվելու է գործողությունների համատեղ համալիր։ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Կոտզիասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իրանն ունի հարուստ ռեսուրսներ։ Ալլահը նրան տվել է նավթ և գազ։ Եվ մեր սեփական աստվածները մեզ հին ժամանակներից տվել են նավարկություն։ Մեր երկու տնտեսությունները շատ ոլորտներում լրացնում են միմյանց»։