ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երբ Էրդողանը լռում է

Երբ Էրդողանը լռում է
01.12.2015 | 10:25

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի պատասխանել ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցելու համար Մոսկվայից ներողություն խնդրելու մասին լրատվամիջոցի հարցին։ Փարիզում կլիմայի փոփոխությունների մասին կոնֆերանսի շրջանակներում լրագրողը Էրդողանին հարցրել է, թե Ռուսաստանում Սու-24-ի միջադեպի համար պե՞տք է սպասեն ներողության։ Հարցը թարգմանել են։ Էրդողանը լսել է ու հեռացել է թուրքական տաղավարի ուղղությամբ։

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ