ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա Սիրիայում քաղաքական կարգավորման շրջանակներում՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տունը: Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Փարիզում ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխությունների գագաթնաժողովի կուլիսներում երկու նախագահների հանդիպումը բավականին հագեցած է եղել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ: Զրույցը տևել է 1,5 ժամ և փակ է եղել լրատվամիջոցների համար:
Հանդիպումը սկսվել է Պուտինի և Մերկելի առանձնազրույցից: Ավելի ուշ նրանց է միացել նաև Ժան-Կլոդ Յունկերը: