ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձանագրել են Սիրիայում իրավիճակի սրման հետ կապված համակարգման մեխանիզմի շրջանակում ռուսական և իսրայելական զինվորականների հաջող փոխգործակցությունը: «Հույս ունեմ, որ Ռուսաստանն ու Իսրայելը կկարողանան շփման ընդհանուր եզրեր գտնել, համաձայնություն ձեռք կբերեն բոլոր գլոբալ ռազմավարական հարցերի շուրջ, կարծում ենք, որ դա միանգամայն մեր ուժերի սահմաններում է»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Նեթանյահուն հավելել է, որ կողմերը շարունակելու են առաջ ընթանալ փոխգործակցության ճանապարհով «օդում, ցամաքում և ոչ միայն»: