ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Պատրաստ եմ հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ ԻՊ-ից նավթ ենք գնում»

«Պատրաստ եմ հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ ԻՊ-ից նավթ ենք գնում»
01.12.2015 | 13:06

«Հիմա ես շատ պատասխանատու բան եմ հայտարարում, որ եթե ինչ-որ մեկն ապացուցի, թե «Իսլամական պետությունից» նավթ ենք գնում ու վաճառում, ես իմ պաշտոնին չեմ մնա»։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, թե ինքը կլքի իր պաշտոնը նման բան ապացուցվելուց հետո, իսկ եթե չապացուցվի, պարոն Պուտինը կլքի՞ պաշտոնը։ «Այս մասին ես այսօր մի քանի նախագահների հետ հանդիպմանն էլ եմ ասել»,-շեշտել է Էրդողանը։

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ