Մոսկվայում փակվել է «Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսաստանյան գրադարաններ» ռուս-թուրքական գիտական կենտրոնը: Այս մասին հաղորդում է կազմակերպության կայքը: «Ցավոք, մենք ստիպված ենք հայտնել, որ մեր կենտրոնը փակվել է, ռուս-թուրքական գիտական կենտրոնն այլևս գոյություն չունի: Օսմաներենի դասընթացները դադարեցվում են, ասպիրանտներին ու մագիստրոսներին օգնել նույնպես չենք կարող»,- ասված է հայտարարությունում, հաղորդում է Lenta-ն: Հաղորդվում է, որ նախատեսված բոլոր կլոր սեղանները, դասախոսություններն ու կոնֆերանսները չեղյալ են հայտարարվում, թուրքերենով գրադարանային ֆոնդը, ինչպես նաև Թուրքիայի ռուսալեզու հետազոտությունների ֆոնդը հասանելի չէ:
Փակման պատճառը չի նշվում: «Խնդրում ենք մեկնաբանությունների համար դիմել աշխատակազմին: Շնորհակալություն բոլորին, ով մեզ աջակցել է այս տարիներին, մենք կարծում ենք, որ ջանքերն իզուր չեն անցել: Մինչ հանդիպում այլ ձևաչափերով»,- գրել են գիտական կենտրոնի աշխատակիցները: