Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հաստատել է, որ Սիրիայում ռազմական գործողությանը երկրի մասնակցության հարցով բրիտանական խորհրդարանում դեբատները կսկսվեն դեկտեմբերի 2-ին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ավելի վաղ այդ ամսաթիվը շրջանառվում էր ԶԼՄ-ների կողմից։ Նույն օրը կանցկացվի նաև քվեարկություն։ Քեմերոնը կրկին ընդգծել է, որ ավիահարվածները ԴԱԻՇ-ի դիրքերին անհրաժեշտ են, սակայն միայն ռազմական ուժը բավարար չէ։ «Դա լայն ռազմավարության մաս է, որը մենք կիրագործենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ համատեղ»,- ասել է նա։
Վարչապետը նաև համոզմունք է հայտնել, որ բավարար աջակցություն կգտնի խորհրդարանականների շարքում։