ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է ապացույցներ ներկայացնել, որ Թուրքիան «Իսլամական պետությունից» նավթ է գնում: Ի պատասխան լրագրողների հարցին՝ Պեսկովը պատասխանել է. «Այս դեպքում գլխավորը տեղեկություն ստանալն ու գործնականում օգտագործելն է, որը կենտրոնացած կլինի ոչ թե ինչ-որ բան ապացուցելու, այլ տեղեկությունը ահաբեկչությունների դեմ օգտագործելու համար»: Նա հրաժարվել է այլ մեկնաբանություններ անել: