ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում

Թուրքիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում
01.12.2015 | 21:01

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցները հաստատող հրամանագրից հետո թուրքական կողմը պատասխան քայլերի է դիմում՝ տեղեկացնում է A Haber կայքը: Փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքի ղեկավարությամբ գործող հանձնաժողովը պատրաստել ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հաստատմանն է ներկայացրել փաստաթուղթ, որով ռուսական գործողություններից տուժած թուրքական ընկերություններին աջակցություն է ցուցաբերվելու, իսկ Ռուսաստանին պատասխան պատժամիջոցներ են ներկայացվելու: Նշված են տնտեսական, էներգետիկ, զբոսաշրջության ոլորտները: Նախատեսվում է ռուսական բեռնատարները զննել մեկ առ մեկ, ինչպես ռուսական սահմանին՝ թուրքական բեռները։ Ռուսաստանի վերադարձրած մթերքներն արագ իրացվելու են Թուրքիայում: Թուրքական տեքստիլ արտադրանքի, պատրաստի հագուստի, էլեկտրական սարքերի, քիմիական միջոցների իրացման հարցում թուրք արտադրողին աջակցություն է ցուցաբերվելու: Բնական գազի գնման այլընտրանքային միջոցներ են որոնվելու: Զբոսաշրջության զարգացման նպատակով տարբեր երկրների ներկայացուցիչների համար զեղչեր են կիրառվելու, ռուսներին այլևս արտոնություններով զբոսաշրջային փաթեթներ չեն վաճառվելու: Թուրքիան սպառնում է վերջ դնել ռուսների համար էժան զբոսաշրջությանը։

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ