ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լավրովը պատրաստ է հանդիպել Չավուշօղլուի հետ

Լավրովը պատրաստ է հանդիպել Չավուշօղլուի հետ
03.12.2015 | 01:21

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատրաստ է դեկտեմբերի 3-4-ին Բելգրադում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
«Су- 24 ինքնաթիռի խոցման հենց հաջորդ օրը ես խոսել եմ Թուրքիայի արտգործնախարարի հետ և նրանից նոր ոչինչ չեմ լսել, բացի այն, ինչ թուրքական իշխանությունները հրապարակավ հայտարարել էին՝ արդարացնելով իրենց հանցագործ արարքը։ Այժմ թուրքական կողմը համառորեն խնդրում է Թուրքիայի արտգործնախարարի հետ դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել Բելգրադում։ Մենք չենք խուսափի այդ հանդիպումից և կլսենք, թե մեզ ինչ կասի պարոն Չավուշօղլուն»,- ասել է Լավրովը և հավելել. «Գուցե հրապարակավ հայտարարվածի համեմատ ինչ-որ նոր բան ի հայտ գա»։

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ