ԱՄՆ-ի իշխանությունները չեն բացառում Սան Բերնարդինոյի միջադեպում ահաբեկչական հետքը։ «Կա հավանականություն, որ ահաբեկչություն է, սակայն այս պահին մենք չգիտենք»,- ասել են իրավապահ մարմիններից: Կան մի քանի տվյալներ, որոնք մատնանշում են կապն ահաբեկչության հետ: Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ իրավապահ մարմինները զննում են Inland կենտրոնի շենքը, որտեղ եղել են կրակոցները։ Նրանք 2 սարքավորում են հայտնաբերել, որոնցից մեկը կարող է պայթուցիկ լինել։ Կրակոցների հետևանքով մահացել է 14 և վիրավորվել 17 մարդ: Կասկածյալները սպանվել են սև մեքենայում, որում թաքնվել են: Սպանվածներից մեկը տղամարդ է, մյուսը` կին: Նրանք զինված են եղել: Ոստիկանները տեսել են 3-րդ անձին, որը փախել է: Դեռ հայտնի չէ պատահածի պատճառը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ողբերգությունը, հնարավոր է, սկսվել է երեկույթի ժամանակ առաջացած վեճի հետևանքով: Կրակոցները հնչել են Inland կենտրոնում, որը զբաղվում է մտավոր խանգարումներով տառապող մարդկանց օգնություն տրամադրելով: