Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կայցելի Կիև ու ելույթ կունենա Գերագույն ռադայում: Reuters-ը հայտնում է, որ Բայդենը խոսելու է Ղրիմի մասին և կրկնելու է, որ ԱՄՆ-ի համար անընդունելի է Ղրիմի միացումը Ռուսաստանին, քննարկվելու է նաև ամերիկյան օգնության միջոցով ՈՒկրաինայի պարտքերի վերակազմակերպման հարցը: Նախատեսված է ԱՄՆ-ի փոխնախագահի հանդիպումը ՈՒկրաինայի նախագահ Պորոշենկոյի և վարչապետ Յացենյուկի հետ: Սա ԱՄՆ-ի փոխնախագահի արդեն հինգերորդ այցն է ՈՒկրաինա: