Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի դեմ սկսվել է իմպիչմենտի ընթացակարգ՝ հաղորդում է Reuters-ը: Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Էդուարդո Կունյայի խոսքով՝ ընդդիմության համապատասխան միջնորդությունը ինքն ընդունել է քննարկելու: Նրանք նախագահին մեղադրում են Բրազիլիայի հարկային օրենսդրությունը խախտելու և վերընտրվելու համար պետական միջոցները չարաշահելու մեջ: Նախապես հարցը կքննարկվի սոցիալական կոմիտեում, որտեղ ներառված են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Դիլմա Ռուսեֆի հակառակորդներին անհրաժեշտ կլինի ստանալ պալատի 2/3-ի կամ 342 անդամի աջակցությունը: Ձայների անհրաժեշտ քանակ հավաքելու դեպքում նախագահի լիազորությունները կդադարեցվեն Սենատում պարզաբանումների համար 90 օրով: