Եթե Ռուսաստանը շարունակի նման ձևով արձագանքել, մենք էլ ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Milliyet-ի փոխանցմամբ՝ Կատարում գտնվող Թուրքիայի նախագահ Էրդողանն անդրադարձել է ռուսական օդանավի միջադեպից հետո ռուսական կողմի արձագանքներին՝ պնդելով, թե ոչ ոք իրավունք չունի Թուրքիային մեղադրել «Իսլամական պետությունից» նավթ գնելու մեջ։ «Եթե դա ապացուցեն, ես նախագահի աթոռին մեկ վայրկյան էլ չեմ մնա։ Սակայն նման բան ապացուցել չկարողացողներն էլ պետք է չմնան իրենց աթոռներին»,- ասել է Էրդողանը։ Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցների հետ կապված, Էրդողանը հայտարարել է, թե իրենք տխրությամբ են հետևում Ռուսաստանի անհամաչափ արձագանքին։ «Եթե Ռուսաստանը շարունակի նման ձևով արձագանքել, մենք էլ ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել»,- ասել է Էրդողանը։