Haberturk-ին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով ռուս-թուրքական ճգնաժամին, ասել է, թե իրենցից հարգանք պահանջողը պետք է նախ հարգանք ցուցաբերի։ «Ռուսաստանը Սիրիայում թե մեր ազգակիցներին էր սպանում, թե փախստականների հոսք ուղղում Թուրքիա, թե խախտում Թուրքիայի օդային սահմանը։ Արդեն շատ էր»,-ասել է Դավութօղլուն։ Թուրքիայի վարչապետի «ազգակիցները» թուրքմենների անվան տակ Սիրիայում քրիստոնյաների ու ալևիների կոտորածներով հայտնի ջիհադական ահաբեկչական խմբավորումներն են՝ հիմնականում թուրքեր, արաբներ ու կովկասցի մահմեդականներ։ Այդ խմբավորումները կրում են օսմանյան սուլթանների անունները և ուղիղ ֆինանսավորում ու աջակցություն են ստանում Թուրքիայից։