ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Ведомости»-ն Դաշնային ժողովին Պուտինի ուղերձի մասին

«Ведомости»-ն Դաշնային ժողովին Պուտինի ուղերձի մասին
03.12.2015 | 12:43

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում անդրադառնալու է բիզնեսի քրեական հետապնդման սահմանափակմանը և վերահսկիչ օրգանների բարեփոխումներին՝ հաղորդում է «Ведомости»-ին: Նախագահը բիզնեսի նկատմամբ բարեկամաբար է տրամադրված, պատրաստ է ոչ միայն երկարացնել կապիտալի համաներման ժամկետը ևս մեկ տարով, այլև օրենքի վերածել: Առաջարկը ստացվել է ֆինանսների նախարարությունից: Ենթադրվում է, որ Պուտինը թույլ կտա չվերադարձնել ակտիվներն արտասահմանից:
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՌԴ նախագահը իր ամենամյա ուղերձով հանդես կգա Դաշնային ժողովում՝ արդեն 12-րդ անգամ:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ