Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բելգրադում, ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեռ Անդրիոյի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ։ APA-ի փոխանցմամբ, հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին, Մինսկի խմբի առաջիկա ծրագրերին, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ: