ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Ալլահը զրկեց Թուրքիայի իշխող վարչախմբին բանականությունից»

«Ալլահը զրկեց Թուրքիայի իշխող վարչախմբին բանականությունից»
04.12.2015 | 10:01

Դաշնային ժողովին իր ամենամյա ուղերձը ՌԴ նախագահը սկսել է Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների թեմայից: Վլադիմիր Պուտինն ասել է, որ հասկանալի չէ, թե ինչու Թուրքիայի իշխանությունները որոշեցին խոցել ռուսական ռազմական ինքնաթիռը: «Երևի միայն ալլահը գիտի, թե ինչու նրանք դա արեցին: Հավանաբար ալլահը որոշեց պատժել Թուրքիայում կառավարող վարչախմբին՝ նրան զրկելով բանականությունից և խոհեմությունից»,- հայտարարել է ՌԴ նախագահը: Ընդգծելով, որ իր պատասխան քայլերում պաշտոնական Մոսկվան չի կորցնելու ողջամտությունը, Պուտինը շարունակել է. «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կատարելով ստոր ռազմական հանցագործություն՝ մեր մարդկանց սպանությունը, որպես պատասխան ստանալու է միայն լոլիկի վաճառքի արգելք կամ ինչ-որ արգելքներ, օրինակ, շինարարության ոլորտում, չարաչար սխալվում է»:

Թուրքիայի իշխող վերնախավը դեռ շատ է ափսոսելու միջադեպի համար, հայտարարել է ՌԴ նախագահն իր ուղերձում: Նա հավելել է, որ հավասարության նշան չի դնում թուրք ժողովրդի և Թուրքիայի իշխանությունների միջև: «Թուրք ժողովուրդը բարի է, աշխատասեր և տաղանդավոր»,- ասել է Պուտինը: Նա ելույթում մեծ տեղ է հատկացրել նաև գյուղատնտեսությանը, գործարար մթնոլորտին, սոցիալական մի շարք խնդիրների:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ