Բենզատարները և նավթը, որի մասին խոսվել է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, պատկանում են Իրաքի քրդերին՝ ասել է քրդական ինքնավարության խորհրդարանի նավթագազային հանձնաժողովի ղեկավար Շերկո Ջևդեթը։ Պատգամավորի խոսքով` Քրդստանը Թուրքիա է մատակարարում սեփական նավթը: «Տիեզերքից արված Ռուսաստանի լուսանկարները պատկերել են մեքենաներ, որոնք նավթ են տեղափոխում Քրդստանից Թուրքիա: Մեր բնական պաշարների նախարարությունն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ հարյուրավոր մեքենաներ նավթ են տեղափոխում Քրդստանից Թուրքիա, և դա գաղտնիք չէ»,- նշել է Ջևդեթը: Նա ընդգծել է, որ մատակարարումները կապված չեն նավթի վաճառքի հետ, որը ձեռք է բերվում «Իսլամական պետություն» խմբավորմանը ենթակա տարածքներում: Ջևդեթի խոսքով` նավթը, որն արդյունահանվում է Սիրիայում ԻՊ-ին ենթակա տարածքներում, շատ դժվար է անցկացնել Քրդստանի միջով և վաճառել: «Քրդստանը նավթն ուղարկում է նավթատարով և տանկերներով, և Թուրքիայից մատակարարվում է համաշխարհային շուկաներ»,- ասել է պաշտոնյան: