ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ռուսաստանի ՊՆ-ի տրամադրած ապացույցները, որ Թուրքիայի ու «Իսլամական պետության» միջև ապօրինի նավթային բիզնես է ծավալվում՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` նշելով, որ հենց այդպես է արձագանքել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: Նրա հետ Լավրովը հանդիպել էր Բելգրադում ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում: