Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն վստահ է, որ տնտեսական պատժամիջոցներով հնարավոր չէ ծնկի բերել Թուրքիային: Բաքվի դիվանագիտական ակադեմիայում նա ասել է. «Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են Թուրքիային ծնկի բերել տնտեսական պատժամիջոցներով՝ սխալվում են» և կոչ է արել չսկսել արշավներ, որոնք սառը պատերազմի ժամանակաշրջանն են հիշեցնում: Թուրք վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է կրկնի նրանց գործողությունները, ովքեր պատժամիջոցներ են կիրառում հենց իր դեմ։