Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն զրկել է Վրաստանի քաղաքացիությունից: Այժմ նա միայն ՈՒկրաինայի քաղաքացի է։ Հոկտեմբերի 30-ին Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել էր, որ նախկին նախագահը կզրկվի քաղաքացիությունից, քանի որ այլ երկրի քաղաքացիություն է ստացել: 2015-ի մայիսից Սաակաշվիլին ՈՒկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետն է: Օրենքով այդ պաշտոնում նրան ՈՒկրաինայի քաղաքացիությունն անհրաժեշտ էր: Սաակաշվիլին Վրաստանի նախագահն էր 2004-2007 և 2008-2013 թվականներին, հետո բնակվել է Նյու Յորքում, ապա տեղափոխվել ՈՒկրաինա: