Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն դեկտեմբերի կեսերին

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն դեկտեմբերի կեսերին
05.12.2015 | 11:35

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա դեկտեմբերին՝ հարցը քննարկվել է դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ և ձեռք բերվել համաձայնություն: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհուրդը լուսաբանող լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հանդիպման վայրն ու կոնկրետ ամսաթիվը կհրապարակվի պաշտոնապես, արդեն հաստատված է, որ հանդիպումը կայանալու է դեկտեմբերին: «Ըստ կողմերի համաձայնության` կարվի հանդիպման մասին հայտարարություն: Չնայած Ադրբեջանը միշտ խախտում է այդ պայմանավորվածությունը և առաջ է ընկնում: Ի՞նչ է դա իրենց տալիս: Մենք այդպիսի բաներով չենք զբաղվում, և ըստ պայմանավորվածության՝ հայտարարություն կարվի այն ժամանակ, որը պլանավորել ենք: Հանդիպումը լինելու է դեկտեմբերին»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ