ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Ապագայում մենք կարող ենք ինտեգրվել ԵՄ էներգետիկ տիրույթին»

«Ապագայում մենք կարող ենք ինտեգրվել ԵՄ էներգետիկ տիրույթին»
05.12.2015 | 11:39

Էներգադիվերսիֆիկացման հնարավորությունների ու նոր ուղիների փնտրտուքը բոլոր երկրների առաջադրանքն է՝ Էներգետիկ խարտիայի 26-րդ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքերով՝ 2013 թվականին շահագործման հանձնված էլեկտրահաղորդագիծը միմյանց կապեց Վրաստանի ու Թուրքիայի էներգահամակարգերը. «Սևծովյան էլեկտրահաղորդման գծի նախագծի տրամաբանական շարունակությունը նախատեսում է Հայաստանին, Ռուսաստանին ու Ադրբեջանին ընդգրկել էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկայում, որն էլ ավելի կբարելավի տարածաշրջանում էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտուրը։
ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի իրագործումն առաջնահերթ է Վրաստանի համար, որը տնտեսական այլ ոլորտների հետ նախատեսում է նաև էներգետիկ ոլորտում համագործակցության խորացում։ Ես վստահ եմ, որ ապագայում մենք կարող ենք ինտեգրվել ԵՄ-ի էներգետիկ միասնական տիրույթին։ Վրաստանն արդեն էներգետիկ միավորմանն անդամակցելու շուրջ բանակցություններ է սկսել Եվրոպական հանձնաժողովի հետ»։

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ