Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն Հայաստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին ու Թուրքիային առաջարկել է միասնական էներգետիկ ցանց ստեղծել: «Գրուզիա Օնլայն»-ի փոխանցմամբ` Թբիլիսիում Կալաձեն խոսել է տարածաշրջանում միասնական էներգետիկ ցանցի ստեղծման մասին: Վրաստանին նա վերապահել է տարածաշրջանում էներգետիկ համագործակցության գլխավոր նախաձեռնողի դերը: Կախա Կալաձեն կարծում է, որ էներգետիկ համագործակցությամբ հնարավոր է քաղաքական երկխոսություն, մասշտաբային ներդրումներ ապահովել և զարգացնել տրանսպորտային միջանցքները: Վրաստանն ու Ռուսաստանը էներգետիկ ոլորտում համագործակցում են՝ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը: