Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը ավետել է իսպանական «Սան Խոսե» նավի հայտնաբերման մասին, որը խորտակվել էր 300 տարի առաջ: «Հրաշալի լուր` մենք հայտնաբերել ենք «Սան Խոսե» նավը: Վաղը ես մանրամասն տեղեկություն կտամ մամուլի ասուլիսի ժամանակ»,- գրել է Սանթոսը Twitter-ում: Ֆիլիպ 5-րդ թագավորի նավը խորտակվել է 1708-ին Կարիբյան ծովում` Կարտախենա քաղաք-ամրոցից ոչ հեռու: Նավում կարող են լինել արծաթե և ոսկե մետաղադրամներ, զմրուխտներ: