Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը թուրքական հարյուրավոր զինվորականների տեղակայումը Մոսուլի հյուսիսում «միջազգային իրավունքի խախտում» է անվանել, փոխանցում է Reuters-ը: Թուրքական անվտանգության ծառայության աղբյուրը նախօրեին հայտնել էր, որ իրենք վերապատրաստում են անցկացնելու իրաքյան զորքերի շրջանում: Իրաքի վարչապետն ու ԱԳ նախարարը կոչ են արել Թուրքիային դուրս բերել թուրքական զորքը Իրաքից: Իրաքի նախագահը նույնպես հանդես է եկել նման կոչով և Իրաքի ԱԳՆ-ին հրահանգել է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել «իրենց երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու համար»: