«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հասցված ավիահարվածները ոչ թե կխանգարեն, այլ կօգնեն Սիրիայում իրավիճակի կարգավորմանը, քաղաքական գործընթացը պետք է ընթանա ռազմական գործողությանը զուգահեռ՝ համարում է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
«Հարվածները ոչ թե կխանգարեն, այլ կօգնեն կարգավորմանն ուղղված քաղաքական լուծման մշակմանը, քանի որ հասցվում են ԻՊ-ին, իսկ զինյալները բոլորի թշնամիներն են: Սիրիայում պետք է լինի չափավոր ընդդիմություն, որը կկարողանա ապագա կառավարության մաս դառնալ: Քաղաքական գործընթացն ու ԻՊ-ի դեմ գործողությունը պետք է զուգահեռ ընթանան»,- ասել է Քեմերոնը Sky News -ին տված հարցազրույցում: