ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Welt am Sonntag -ին հարցազրույցում Ռուսաստանին կոչ է արել ավելի կառուցողական դեր խաղալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում և օդային հարվածները ուղղել զինյալների դիրքերին: Նրա կարծիքով՝ մինչ այժմ Մոսկվան հարվածներ է հասցրել այլ խմբավորումների՝ նպատակ ունենալով պաշտպանել Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադին: Ստոլտենբերգը նաև կոչ է արել թուլացնել ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը՝ ասելով, որ այժմ գլխավոր նպատակը հետագայում նման իրավիճակներից խուսափելու մեխանիզմներ մշակելն է: «Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը, այդ թվում և օդային տարածքը»,- հայտարարել է նա: