Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան մտադիր չէ խաթարել Իրաքի ինքնիշխանությունը

Թուրքիան մտադիր չէ խաթարել Իրաքի ինքնիշխանությունը
07.12.2015 | 12:23

Թուրքիան մտադիր չէ ավելի մեծ թվով զինվորականներ ուղարկել Իրաքի Նայնավա նահանգ՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Նա հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է ուժեղացնել Իրաքի հետ հարաբերություններն «Իսլամական պետության» դեմ պայքարում ու չի ցանկանում խախտել Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Դավութօղլուն Իրաքի վարչապետին տեղեկացրել է «զինծառայողների ուսումնամարզական առաքելության մասին»: Իրաքի իշխանությունների տվյալներով՝ 4 թուրքական տանկային գումարտակ մտել է Իրաքի Նայնավա նահանգ՝ իբր քրդական աշխարհազորայիններին պատրաստելու ահաբեկիչների դեմ պայքարի համար: Իրաքի ԱԳՆ-ն պահանջել է թուրք զինծառայողներին դուրս բերել Իրաքի տարածքից՝ նշելով, թե նրանց քայլը դիտարկում են որպես «թշնամական գործողություն»:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ