ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀԱԿ-ը կդիմի Սահմանադրական դատարան

ՀԱԿ-ը կդիմի Սահմանադրական դատարան
08.12.2015 | 12:51

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ժողովրդի իրական մասնակցությունը եղել է 40 տոկոսից պակաս, ոչ թե 50,55 տոկոս՝ ինչպես հայտարարում է ԿԸՀ-ն: Դեկտեմբերի 7-ին, հանրաքվեն անվավեր ճանաչելու պահանջով Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց «Ոչ»-ի ճակատի միասնական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Ոչ»-ի ճակատի գնահատականով` քվեարկությանը մասնակցել է մոտ 800 000 մարդ, որոնցից 600 000-ը դեմ է արտահայտվել փոփոխություններին, 200 000-ը` կողմ: «Ընտրակեղծարարության այսպիսի պայմաններում, եթե ԿԸՀ-ն հայտարարում է, որ «ոչ» է քվեարկել 421 000 ընտրող, սա մեծագույն հաղթանակ է: Թեև ժողովուրդը չկարողացավ հեռացնել իշխանություններին, բայց կարողացավ մի լավ ապտակ հասցնել: Այս քվեարկությունը նաև վնասեց Սերժ Սարգսյանի միջազգային հեղինակությունը»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով` իրենց մի քանի օր ժամանակ է հարկավոր կեղծիքների վերաբերյալ ձայնագրությունները, տեսագրությունները և մյուս նյութերը կազմելու և համապատասխան մարմիններին ուղարկելու համար: «Ոչ»-ի ճակատը նախատեսում է դիմում ուղարկել Սահմանադրական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել հանաքվեի արդյունքները: Այս աշխատանքները կատարելուց հետո` դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին ՀԱԿ-ը կանցկացնի ամենամյա երթ` նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը, որի կանգառներից մեկը կլինի ԿԸՀ-ն:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ