ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ դեսպանն ընտրակեղծիքների լիակատար քննության կոչ է անում

ԵՄ դեսպանն ընտրակեղծիքների լիակատար քննության կոչ է անում
08.12.2015 | 22:04

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ի գիտություն է ընդունել հանրաքվեի նախնական արդյունքները և որոշ ընդդիմադիր առաջնորդների ու անկախ դիտորդների մտահոգությունները՝ հայտարարել է պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: «Մենք իշխանություններին ընտրակեղծիքների վերաբերյալ պնդումների լիակատար քննության կոչ ենք անում, որպեսզի հանրաքվեի գործընթացը արժանահավատ լինի,- իր գրավոր մեկնաբանության մեջ նշել է Սվիտալսկին,- այժմ կարևոր է կիրառել նոր Սահմանադրությունը՝ հատկապես մարդու իրավունքներին վերաբերող գլուխը, զսպումների և հակակշիռների նոր մեխանիզմները և փոքրամասնության իրավունքները ընդդիմության համար, որ չմնա սոսկ թղթի վրա»:
ԵՄ դեսպանն ընդգծում է, որ Հայաստանը կարիք ունի ընդունելու նոր Ընտրական օրենսգիրք՝ «ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկներին համապատասխան, ներառական կերպով և հերթական խորհրդարանական ընտրությունների հաջորդ փուլից մեկ տարի առաջ»:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.