ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոսկվան ՄԱԿ ԱԽ-ին խնդրել է քննարկել Թուրքիայի գործողությունները Սիրիայում և Իրաքում

Մոսկվան ՄԱԿ ԱԽ-ին խնդրել է քննարկել Թուրքիայի գործողությունները Սիրիայում և Իրաքում
08.12.2015 | 22:05

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է դռնփակ քննարկում անցկացնել Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ռազմական գործողությունների հարցով: Քննարկումները նախագահելու է ԱՄՆ-ը: Արևմտյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ դիվանագետներն ակնկալում են, որ կքննարկվի նաև նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման միջադեպը: Իրաքը նույնպես Թուրքիային մեղադրել է անցած շաբաթ, Հյուսիսային Իրաքում զորքեր և տանկեր տեղակայելով, իր ինքնիշխանությունը ոտնահարելու մեջ: Չնայած պաշտոնական Բաղդադի բողոքներին, Անկարան հայտարարել է, թե հետ չի քաշելու իր զորքերը՝ պնդելով, թե դրանք մաս են կազմում «Իսլամական պետության» դեմ կռվող իրաքյան ուժերի համար վարժանքներ անցկացնելու առաքելությանը:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ