Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նախազգուշացրել է ԵՄ փլուզման սպառնալիքի մասին։ Նրա խոսքով՝ եվրաինտեգրման կողմնակիցները պետք է ջանքեր ներդնեն միության պահպանման համար։ ԵՄ-ն վտանգի մեջ է, կան ուժեր, որոնք փորձում են կործանել ԵՄ-ն՝ հայտարարել է Շուլցը Die Welt-ին տված հարցազրույցում։ «Ոչ ոք չի կարող կանխատեսել՝ ԵՄ-ն այս տեսքով ևս 10 տարի գոյություն կունենա՞, թե՞ ոչ»,- ասել է նա։ Շուլցը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ սպառնալիք նկատի ունի, նրա խոսքի հիմնական մասը նվիրված է եղել միգրացիոն ճգնաժամին։ Նրա կարծիքով՝ այս դեպքում գերիշխում է սահմանների վերականգնում պնդող եվրոպացի ազգայնականների դիրքորոշումը։
Շուլցի խոսքով՝ ոչ մի երկիր չի կարող միայնակ հաղթահարել միգրացիայի խնդիրը, դա հնարավոր է միայն ԵՄ շրջանակում: