Թուրքիայում Gezici հետազոտական ընկերությունը ռուսական «Սու- 24»-ը խոցելուց հետո 16 նահանգներում հարցում է կատարել։ Milliyet-ի փոխանցմամբ՝ հարցվածների 53 տոկոսը կողմ է եղել նախագահական համակարգի անցմանը։ Կործանիչի միջադեպից առաջ այդ ցուցանիշը շատ ցածր էր։ Հարցին, թե Էրդողանը լա՞վ է կառավարում Թուրքիան՝ Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին, մասնակիցների 74 տոկոսը դրական է պատասխանել։ 91 տոկոսը համարում է, որ Թուրքիան ճիշտ է վարվել՝ սահմանը խախտած ռուսական ռազմական ինքնաթիռը խփելով։