Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի որդին` Բիլալը, հերքել է Ռուսաստանի մեղադրանքները, որ ինքը և իր ընտանիքը եկամուտ են ստանում ԻՊ-ի տարածքներում արդյունահանվող նավթի մաքսանենգ առևտրից: «Մենք գրասենյակներ ենք կառուցում Ստամբուլում… Մենք բիզնես չենք վարում Միջերկրական ծովում, Սիրիայում կամ Իրաքում»՝ ասել է Բիլալ Էրդողանը Corriere della Sera-ին տված հարցազրույցում: «ԻՊ-ը իմ երկրի թշնամին է: ԻՊ-ը խայտառակություն է: Այն իմ հավատը վատ կերպարով է ներկայացնում: Նրանք իսլամ չեն ներկայացնում, և ես նրանց մուսուլման չեմ համարում»,- հավելել է Էրդողանի որդին:
Բիլալ Էրդողանը հերքել է ենթադրությունը, որ իր եղբայր Բուրաքը նավթի տեղափոխմամբ է զբաղվում, որը մատակարարում է ԻՊ-ը: