ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է արտասահմանյան փորձագետներ՝ ուսումնասիրելու նոյեմբերի 24-ին Թուրքիայի խոցած ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռի սև արկղերը: «Ես խնդրում եմ առայժմ չբացել արկղերը»,- պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ասել է Պուտինը:- Կբացեք միայն արտասահմանյան փորձագետների հետ: Ամեն ինչ պետք է մանրամասն փաստագրել»: Պաշտպանության նախարարին նա նաև ասել է, որ անկախ սև արկղերի տեղեկատվությունից՝ վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ չի փոխվելու: