Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Իսրայելից Թուրքիայի գազ գնելու հնարավորության լուրերը:
«Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար կա 3 նախապայման։ Առաջինն արդեն կատարվել է, և Իսրայելը ներողություն է խնդրել «Մավի Մարմարայի» միջադեպի համար։ Մեր երկրորդ և երրորդ նախապայմանները դեռ չեն կատարվել։ Այդ պայմաններն առնչվում են փոխհատուցում վճարելուն ու Գազայի հատվածի բեռնարգելքի վերացմանը։ Եթե չապահովվեն այս պայմանները, անհնար կլինեն Իսրայելի հետ ամեն տիպի հարաբերությունները»,- ասել է նա։