Ռուսաստանը ցուցաբերում է սիրիական ճգնաժամի կարգավորման կառուցողական մոտեցում՝ նպաստելով Վիեննայում բանակցությունների կազմակերպմանը՝ ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում։ «Ռուսաստանը դրսևորում է կառուցողական դիրքորոշում՝ օգնելով Վիեննայի գործընթացի կազմակերպմանը,- Քերիի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը:- Կարծում եմ՝ նրանք ցանկանում են հասնել քաղաքական կարգավորման»։ ԱՄՆ-ի պետքարտուղարը վստահ է, որ Ռուսաստանն անկեղծորեն տրամադրված է հաջողության հասնելու գործընթացում: