ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Միլլերն ու Կալաձեն քննարկել են Իրանից Հայաստան գազի մատակարարման թեման, իսկ ո՞ւր է Հայաստանը

Միլլերն ու Կալաձեն քննարկել են Իրանից Հայաստան գազի մատակարարման թեման, իսկ ո՞ւր է Հայաստանը
09.12.2015 | 22:58

Sputnik-ի փոխանցմամբ՝ «Գազպրոմը» իրանցի գործընկերների հետ մշակում է Հայաստանում «երկնագույն վառելիքի» մատակարարումների համար գազի փոխանակման հարցը՝ Լյուքսեմբուրգում Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ Պատասխանելով հարցին, թե վրացական կողմի հետ բանակցություններում քննարկվե՞լ է Իրանից Հայաստանին գազի մատակարարման թեման՝ Միլլերը հայտարարել է. «Այո, թեման շոշափվել է, ներկայումս մենք մեր իրանցի գործընկերների հետ մշակում ենք փոխանակման գործողությունների հարցեր»։ Ռուսական գազը Հայաստանին մատակարարվում է Վրաստանի տարածքով։ Միլլերն ու Կալաձեն Լյուքսեմբուրգում քննարկել են Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցման ու Վրաստանին գազի կոմերցիոն մատակարարումների հարցերը։ 2014 թվականին «Գազպրոմը» Վրաստանին մատակարարել է 300 միլիոն խորանարդ մետր գազ։
Նոյեմբերի վերջին Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Զանգանեն հայտարարել է, որ Իրանն արդեն իսկ Ռուսաստանի հետ քննարկում է նավթով ու գազով փոխանակում իրականացնելու մասին համաձայնագրի դետալները։

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ