ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փորձ է արվում խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը

Փորձ է արվում խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը
09.12.2015 | 23:03

Օրերս Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, անդրադառնալով Նարդարանի դեպքերին, ըստ APA գործակալության, նշել էր, որ այդ իրադարձությունների արմատները տանում են արտերկիր: Նա հավանական էր նկատել, որ Հայաստանը «կցանկանար անկարգություններ կազմակերպել» այնտեղ, և հավելել էր, որ ձերբակալվածների մարմինների դաջվածքները հայկական խորհրդանիշեր են պարունակում: Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարության առնչությամբ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանն ասաց. «Զարմանքով ընթերցեցինք Հայաստանի և հայերի մասին Ալլահշուքյուր Փաշազադեի հերթական հայտարարությունը: Առաջին անգամ չէ, որ ականատեսն ենք դառնում նրա նման պահվածքի: Դատապարտելի է, որ հոգևոր առաջնորդն իր երկրում ստեղծված անհանդուրժողական մթնոլորտի հետևանքով տեղի ունեցող իրադարձությունները նկատում է հրահրված Հայաստանի և հայերի կողմից` Հայաստանը հռչակելով որպես թշնամի երկիր: Հոգևոր առաջնորդի դատողությունները բնավ համահունչ չեն տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումների ոգուն, որոնք նպատակ են հետապնդում հաշտության և համերաշխության ոգի ձևավորել ու վստահության մթնոլորտ կերտել և ոչ թե թշնամություն ու ատելություն սերմանել ժողովուրդների միջև»: Մամլո խոսնակի կարծիքով՝ նման հայտարարություններով փորձ է արվում խաթարել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ