Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Յոհանես Հանը չի ասել, որ Հայաստանի հետ բանակցային գործընթացը պետք է ուղեկցվի այլ երկրների տարածքային ամբողջականությունը հարգելով՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Ոչ Մոգերինին, ոչ էլ Հանը նման հայտարարություն չեն արել։ Այդ տեղեկատվությունը հիմնված էր լրատվամիջոցներից մեկի բրյուսելյան թղթակցի՝ Հանին վերագրված արտահայտության վրա, որն իրականում այդպես չէր ասվել։ Սակայն դա չէր խանգարել, որպեսզի այլ լրատվամիջոցներ էլ դա կրկնեին, և նույնիսկ առավել աղավաղեին»՝ ասել է Տիգրան Բալայանը։