ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԼՂՀ ԱԳ նախարարը Վաշինգտոնում հանդիպել է Ջեյմս ՈՒոռլիքի հետ

ԼՂՀ ԱԳ նախարարը Վաշինգտոնում հանդիպել է Ջեյմս ՈՒոռլիքի հետ
09.12.2015 | 23:15

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 8-ին հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ԱՄՆ համագործակցության զարգացման և ընդարձակման, ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության, շփման գծում Ադրբեջանի խախտումների և սադրանքների հարցեր: ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ համագործակցության բարձր մակարդակից, կարևորել է նրանց գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը:

Հայ դատի հանձնախմբի անդամների հետ հանդիպումից հետո ԼՂՀ արտաքին գործերի նախարարը մասնակցել է ի նպաստ Արցախի քարոզարշավի մասնակիցների ընդունելությանը, որոնք Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ ժամանել էին Վաշինգտոն՝ ԱՄՆ Կոնգրեսում հանդիպումներ ունենալու և Արցախին առնչվող հարցերը կոնգրեսականների հետ քննարկելու համար:

Նույն օրը նա հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ջեյմս ՈՒոռլիքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակցային գործընթացին առնչվող հարցեր, երկուստեք ընդգծվել է հրադադարի խախտումները բացառելու և շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ